Մոսկվայում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածներից մեկը խոստովանել է, որ ժամանել է Թուրքիայից

Մանրամասներ
ռդ

«Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածներից մեկը խոստովանել է, որ Թուրքիայից ժամանել է մարտի 4-ին:

Նա պատմել է, որ իրեն կես միլիոն ռուբլի են առաջարկել մարդկանց սպանության համար: Նա խոստովանել է, որ հրահանգիչներն իրեն առաջադրանք են տվել սպանել դահլիճում գտնվող բոլոր մարդկանց:

Ձերբակալվածն ասել է, որ այդ քայլին գնացել է «քարոզչի օգնականի» հետ զրույցից հետո: