Նախնական տվյալներով՝ չորս հանցագործի հաջողվել է փախչել հանցագործության վայրից։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Crocus City Hall-ի մոտ փակում են ճանապարհները։ Հայտնում է Baza տելեգրամ ալիքը։
Աշխատանք է տարվում հանցագործության վայրից փախած կամուֆլյաժով չորս տղամարդու հայտնաբերման համար։ Shot-ը հայտնում է, որ Մոսկվայում գործարկվել է «Сирена» ծրագիրը, մոբիլիզացվում է ոստիկանական անձնակազմը՝ հսկողության ուժեղացման համար։
Միաժամանակ հեռուստաալիքը հայտնել է, որ հատուկ ջոկատայինները ներխուժել են Crocus City Hall։
0Comments