Ալեն Սիմոնյանն այսօր կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ

Մանրամասներ
Ալեն Սիմոնյանի Սահիբա Գաֆարովա

Այսօր Ժնևում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Շվեյցարիայի մայրաքաղաքում կմասնակցի Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։