Կալիֆոռնիայի տարրական դպրոցի ծնողները խիստ վրդովվել են, երբ պարզել են ուսուցչի կողմից ստեղծված «գաղտնի» ԼԳԲՏՔ ակումբի մասին: Երրորդ դասարանի ուսուցիչը, որի ինքնությունը չի բացահայտվել, Էլկ Գրոուվ քաղաքի Փլեզանթ Գրուվ տարրական դպրոցում ստեղծել է «Դու եղիր դու» գաղտնի ակումբը, գրում է Daily Mail-ը:
Ուսուցիչը չորրորդից վեցերորդ դասարանների աշակերտներին հրավիրել էր մասնավոր հանդիպումներին մասնակցելու՝ առանց նրանց ծնողներին այդ մասին տեղյակ պահելու։
Չորրորդ դասարանի աշակերտներից մեկի խոսքով՝ ուսուցիչը ներս է մտել դասասենյակ և խոսել այն մասին, թե ինչպես են տղաները սիրում տղաներին, իսկ աղջիկները՝ աղջիկներին։
Ծնողների մեծամասնությունը չի աջակցել ակումբին և պնդել, որ իրենց երբեք չեն ասել այդ մասին: Նրանք հավաքվել են դպրոցի խորհրդի նիստին՝ բարձրաձայնելու իրենց զայրույթը հարցի վերաբերյալ:
Տարրական դպրոցի ուսուցիչը «գաղտնի» ԼԳԲՏՔ ակումբ է ստեղծել աշակերտների համար
Մանրամասներ
![ԼԳԲՏ](/sites/default/files/styles/original_scaled/public/2024-03/%D4%BF%D5%A1%D5%AC%D5%AB%D6%86%D5%B8%D5%BC%D5%B6%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4%20%D5%BF%D5%A1%D6%80%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%AB%20%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D6%81%D5%AB%D5%B9%D5%A8%20%C2%AB%D5%A3%D5%A1%D5%B2%D5%BF%D5%B6%D5%AB%C2%BB%20%D4%BC%D4%B3%D4%B2%D5%8F%D5%94%20%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%20%D5%A7%20%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A5%D5%AC%20%D5%A1%D5%B7%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80.jpg?itok=b1vULVF3)
0Comments