Հունաստանը Հայաստանի հետ կհամագործակցի պաշտպանական համագործակցության երկկողմ համաձայնագրերի շրջանակում և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերը։ Այս մասին naftemporiki.gr-ին տված հարցազրույցում ասել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը;
«Անհերքելի է, որ անօդաչու թռչող սարքերի և հակադրոնային համակարգերի ոլորտում տեխնոլոգիական զարգացումներն աշխարհի մակարդակով փոխել են պատերազմելու ձևերը։ Հայաստան կատարած իմ վերջին այցի ժամանակ ես մանրամասն տեղեկացա ժամանակակից մարտադաշտում դրանց օգտագործման մասին: Հիշեցնեմ, որ սա մի երկիր է, որի զինված ուժերի վրա հարձակվել է բանակ, որը զանգվածաբար անօդաչու թռչող սարքեր է օգտագործել, այդ թվում՝ «Բայրաքթար» անօդաչուները։ Այս պատճառով մենք կհամագործակցենք Հայաստանի հետ պաշտպանական համագործակցության երկկողմ համաձայնագրերի շրջանակում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերի հիման վրա։ Հունաստանը գիտակցում է այս տեխնոլոգիաների կարևորությունը և ակտիվորեն աշխատում է իր կարողությունների ամրապնդման ուղղությամբ նաև այս ոլորտում», - ասել է հույն նախարարը:
Հայաստանի հետ կհամագործակցենք՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամшրտությունից քաղած դասերը. Հունաստանի ՊՆ ղեկավար
Մանրամասներ
![Նիկոս Դենդիաս](/sites/default/files/styles/original_scaled/public/2024-03/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%20%D5%B0%D5%A5%D5%BF%20%D5%AF%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D6%81%D5%A5%D5%B6%D6%84%D5%9D%20%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BE%D5%AB%20%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D5%BE%20%D4%BC%D5%A5%D5%BC%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D5%82%D5%A1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B2%D5%AB%20%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B4%D1%88%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%81%20%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D5%AE%20%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A5%D6%80%D5%A8.%20%D5%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%20%D5%8A%D5%86%20%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80.jpg?itok=6Jz-a7OC)
0Comments