Հունական «Kathimerini» թերթի հաղորդմամբ՝ Թուրքիայից դեպի հունական կղզիներ զբոսաշրջիկների հոսքը մեծացել է:
Նշվում է, որ 2023-ի համեմատ այն բազմապատկվել է գրեթե 5 անգամ՝ 5.969-ից հասնելով 20.690-ի: Ընդ որում այս թվերը վերաբերում են 2024-ի ապրիլի առաջին 10 օրերին հունական կղզիներ իրականացված այցերին:
Թուրքական մամուլում նշվում է, որ վերջերս հունական կղզիներ այցելության համար անցակետային վիզաների կարգավորումը արդյունավետ է եղել:
Հատկանշական է նաև այն, որ չնայած Թուրքիայում զբոսաշրջային ուղղություն համարվող հայտնի կղզիների առկայությանը՝ թուրք զբոսաշրջիկները նախընտրում են մեկնել հունական կղզիներ:
0Comments