ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վահե Ղալումյանը («Քաղաքացիական պայմանագիր») և Արմեն Գևորգյանը («Հայաստան» խմբակցություն) Մոսկվա կգործուղվեն Ռուսաստանի նախագահի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:
Այս մասին համապատասխան կանոնադրությունը ստորագրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների հիմնական քվեարկությունը տեղի կունենա մարտի 15-17-ը։
0Comments