Լատվիայի խորհրդարանի որոշմամբ՝ արգելվել է Ռուսաստանից և Բելառուսից գյուղմթերքի ներկրումը։ Այս մասին հայտնել է Լատվիայի Սեյմի մամուլի ծառայությունը:
«Սեյմը փոփոխություններ է ընդունել գյուղատնտեսության և գյուղի զարգացման մասին օրենքում, որոնք արգելում են Ռուսաստանից և Բելառուսից Լատվիայում սպառման համար գյուղատնտեսական և կերային արտադրանքի ներմուծումը», – ասվում է Լատվիայի խորհրդարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Այն ապրանքների վրա, որոնք Լատվիայով տարանցվում են ԵՄ այլ երկրներ, այդ արգելքը չի տարածվում։
Այս արգելքը չի տարածվում Լատվիայով ԵՄ այլ երկրներ տարանցիկ ապրանքների վրա։
Արգելքը սահմանվել է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է երկարաձգվել:
0Comments