Ադրբեջանի ԱԳՆ–ն պատասխանել է Մակրոնին

Մանրամասներ
ագն

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին՝ դատապարտելով դրանք։

«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելու և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելու Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը ոչ մի արդյունք չի տա», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: