Եթե Թրամփը գա, ես պատրաստ եմ նրա հետ գնալ առաջնագիծ. Զելենսկին Թրամփին հրավիրել է Ուկրաինա

Մանրամասներ
ամն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ միասին այցելել առաջնագիծ, եթե նա ժամանի Ուկրաինա։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես բացահայտ կերպով հրավիրել եմ Թրամփին, բայց դա կախված է նրա ցանկությունից։ Եթե Թրամփը գա, ես պատրաստ եմ նույնիսկ նրա հետ գնալ առաջնագիծ»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ կցանկանար ցույց տալ Թրամփին, ով ակնկալում է վերադառնալ Սպիտակ տուն, թե որն է իսկական պատերազմը։