Փետրվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսօրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 4-ին «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 22-ամյա Լուիզա Ս․-ն, որը ժամը 11։25-ի սահմանում ծննդաբերել է, ապա վիրահատական միջամտությունից հետո մահացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ Լուիզա Ս․-ն ծննդաբերությունից 5 օր անց գանգատներով դիմել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը վիրահատական միջամտություն է տեղի ունեցել և մինչև փետրվարի 9-ը գտնվել է ստացիոնար բուժման մեջ, իսկ արդեն փետրվարի 9-ին մահացել է։
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
«Աստղիկ» ԲԿ-ում 22-ամյա ծննդկանը վիրահատական միջամտությունից հետո մահացել է. Shamshyan.com
Մանրամասներ
![«Աստղիկ» ԲԿ](/sites/default/files/styles/original_scaled/public/2024-02/%C2%AB%D4%B1%D5%BD%D5%BF%D5%B2%D5%AB%D5%AF%C2%BB%20%D4%B2%D4%BF-%D5%B8%D6%82%D5%B4%2022-%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1%20%D5%AE%D5%B6%D5%B6%D5%A4%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A8%20%D5%BE%D5%AB%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%B4%D5%AB%D5%BB%D5%A1%D5%B4%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%81%20%D5%B0%D5%A5%D5%BF%D5%B8%20%D5%B4%D5%A1%D5%B0%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC%20%D5%A7.%20Shamshyan.jpg?itok=AEgPzBV2)
0Comments