Ինչ-որ «Շիշ բռնող» և «Պիպո» անուններ են շոշափվում. Կրակոցներ՝ Էջմիածնում

Մասնակիցների թիվն անցնում է 2 տասնյակը

ա

Արմավիրի մարզում մարտի 14-ին, ժամը 21։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցում 2 տասնյակից ավելի անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, հնչել է մի քանի կրակոց։ Միջադեպի մասնակիցների մեջ շոշափվում են տարբեր անուններ, այդ թվում՝ ինչ-որ «Շիշ բռնողի», «Պիպոյի»։

Հանրությունը «Պիպո» գիտի միայն «Դոն Պիպոյին», իսկ վերջինս, մեր տեղեկություններով, հանրապետությունում չէ։