Ալիևին Թուրքիայից կացին պատահական չնվիրեցին, հերթական եղեռնի մասին են ակնարկում, իսկ մենք մինչև հիմա չենք հասկացել, թե ուր ենք գնում և ովքեր են մեր բարեկամները։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը։
«Դժվար վիճակում ենք հայտնվել, թշնամին է որոշում՝ ինչ անենք, ասում է՝ ոտքներդ վերմակի չափով մեկնեք, այսօրվան չպետք է հասնեինք։ Ավելի դաժան պահանջներ են մեր դիմաց դրվելու, պետք է պահենք մեր սկզբունքները, մշակույթը։ Արարատը մեր երազանքն է, Շիրազը մի ամբողջ հավիտենություն Արարատ կանչեց, պոեզիայի շնորհիվ նաև Արցախը ազատագրեցինք, ոգեթափությունից պետք է ոգեսթափվենք ու կազմակերպված ձևով», -ավելացրեց գրականագետը։
Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում։
0Comments