Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած միջադեպը, որտեղ երկու դիմակավորված հարձակվողներ կրակել և սպանել են մի տղամարդու։
Էրդողանը վստահեցրել է, որ հարձակումն իրականացրած անձինք 24 ժամվա ընթացքում կկալանավորվեն, հաղորդում է A-haber հեռուստաալիքը։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես իմ ցավակցությունն եմ հայտնում հասարակությանը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ հանցագործներին բռնելու համար։ Հուսով ենք, որ 24 ժամվա ընթացքում մենք կգտնենք և կձերբակալենք հարձակման հեղինակներին»,-ասել է Էրդողանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հրաձգություն է տեղի ունեցել Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում պատարագի ժամանակ։
0Comments