Սերժ Սարգսյանն ու Սմբատ Լպուտյանը հետևել են Հայաստանի առաջնության ընթացքին. ՖՈՏՈ

Մանրամասներ
սերժ

Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը հունվարի 19-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում հետևել եւ Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների ընթացքին:

8-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը Սամվել Տեր-Սահակյանն է, որը վաստակել է 5,5 միավոր։ Նրանից կեսական միավոր են հետ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մամիկոն Ղարիբյանը։

Կանանց առաջնությունում միանձնյա առաջատարը Սուսաննա Գաբոյանն է՝ 6,5 միավոր։ Նրանից կես միավոր է հետ Մարիամ Ավետիսյանը։

Հունվարի 20-ին կանցկացվի վերջին տուրը։