Մոլդովան Ռուսաստանին մեղադրել է երկիրը «ապակայունացնելու» փորձերի մեջ

Մանրամասներ
մոլդովա

Մոլդովայի Հանրապետության արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը մեկնաբանել է Սկոպյեում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը։

Գերատեսչությունը հայտարարել է «30 տարվա ընթացքում Ռուսաստանի թշնամական գործողությունների մասին» և կրկին մեղադրել Ռուսաստանի Դաշնությանը «Մոլդովան ապակայունացնելու փորձերի մեջ», հայտնում է Sputnik Մոլդովան։

Հիշեցնենք, որ Լավրովն ասել էր, որ Մոլդովային վիճակված է դառնալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սանձազերծած հիբրիդային պատերազմի հաջորդ զոհը։