Անհրաժեշտ է եղել՝ օտարվել են ՊՆ-ի հողերը, ես պետք է ձեզ հաշվետվություն տա՞մ թե ինչու է անհրաժեշտ եղել. Սերժ Սարգսյան. VIDEO

Մանրամասներ
սերժ

Անհրաժեշտ է եղել՝ օտարվել են, ես պետք է ձեզ հաշվետվություն տա՞մ, թե ինչու է անհրաժեշտ եղել:

Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են իր իշխանության օրոք Իսակովի պողոտայում ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող հողեր օտարվել, որի վերաբերյալ այսօր ԱԱԾ-ում է գործ է քննվում:

«Ես հանրությանը բազմաթիվ անգամներ բացատրել եմ, հանրայնացրել եմ եւ  մեղավորը ես չեմ, որ դուք դրանից տեղյակ չեք: Այդ հողերն օտարվել են, որպեսզի ՊՆ-ի կարիքները հոգանք եւ հոգացել ենք: Կառուցել ենք համալիր, որի նմանը որեւէ այլ տեղ չկա: Ձեռք ենք բերել սպառազինություն եւ այլն: Դա կառավարության որոշմամբ տրվել է  ՊՆ-ին, ՊՆ-ն էլ տնօրինել է»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանն անպատասխան թողեց հարցը, թե ինչու է պաշտոնատար անձանց օտարվել: