Կապիկը երեք տարեկան աղջնակի է առևանգել

Մանրամասներ
կապիկ

Չինաստանում կապիկն առևանգել է երեք տարեկան աղջնակի, որին այնուհետև գտել են գետնից 30 մ բարձրության վրա: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Asia One պարբերականից։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին Գույչժոուի նահանգում։ Ծնողներն աղջկան իրենց հետ տարել են դաշտ, որտեղ աշխատում էին, և նրան թողել էին ծառի տակ:

«Ես մեկ րոպե անց թեքվեցի և տեսա, որ երեխան չկա», - ասել է աղջկա հայրը։

Ոստիկանությունն այնուհետև սկսել է որոնումներ մերձակա անտառում: Իրավապահ մարմինների աշխատակիցները բարձրաձայն կանչել են աղջկա անունը և, ի վերջո, երկու ժամ որոնումներից հետո լսել նրա ձայնը սարի վրայից։ Երեխային գտել են ծառի վրա՝ ժայռի եզրին։

Աղջնակի մարմնի վրա եղել են մի քանի քերծվածքներ, որոնք նման են եղել կապկի մատնահետքերի։

Տեղի իշխանությունները հայտնել են, որ միջադեպի պատճառով տարածքում կիրականացվի պարեկություն՝ ապահովելու գյուղացիների անվտանգությունը: