Հնդկաստանը մտածում է Հայաստանին ավելի շատ զենք ուղարկելու մասին․ Economictimes

Մանրամասներ
հնդկաստան

Հնդկաստանը մտածում է վերջին տարվա ընթացքում զենքի առաջին խմբաքանակի հաջող մատակարարումից հետո Հայաստանին` Կովկասում իր ռազմավարական դաշնակցին, զինտեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու մասին, հայտնում է Economictimes–ը:

«Վերջերս հայ բարձրաստիճան պաշտոնյա է այցելել Դելի և քննարկումներ անցկացրել սրա հետ կապված, ասել են այդ մասին տեղյակ մարդիկ: Նրանք նշել են, որ Հնդկաստանը Հայաստանի պահանջներին համապատասխան զենքի հուսալի մատակարար է։

Դեռևս հայտնի չեն թարմ մատակարարումների մանրամասները, սակայն խմբաքանակը կարող է ներառել սարքավորումներ, որոնք կօգնեն զսպող միջոցներ ստեղծել Ադրբեջանի հետ կոնֆլիկտային իրավիճակի ֆոնին»,– գրում է կայքը: