Ի՞նչ է անում ընկույզը մեր օրգանիզմի հետ

Մանրամասներ
ընկույզ

Սննդակարգի մեջ ընկույզը նվազեցնում է սրտի իշեմիկ հիվանդության, սրտի կաթվածի և քաղցկեղի զարգացման ռիսկերը։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ խոսել է էնդոկրինոլոգ, Invitro-ի բժշկական փորձագետ Սվետլանա Շոկուրը։

«Ընկույզի օգտագործումը դրական է ազդում հորմոնալ համակարգի վրա և, ընդհանուր առմամբ, ունի հակաբորբոքային և ընդգծված հակաօքսիդանտ ազդեցություն, նվազեցնում է սթրեսի մակարդակը, ինչը հատկապես կարևոր է ֆիզիկական և ինտելեկտուալ բարձր սթրես ունեցող մարդկանց, ինչպես նաև հասուն տարիքի մարդկանց համար»,- բժշկի խոսքերը մեջբերում է Gazeta.Ru-ն։

Ըստ նրա՝ ընկույզը բարձրորակ սպիտակուցի քանակով լավագույն բուսական մթերքներից է, որը գրեթե ամբողջությամբ ներծծվում է օրգանիզմի կողմից։

Այնուամենայնիվ, ընկույզի շատ օգտագործումը կարող է վնասակար լինել:

Այն բարձր կալորիականությամբ արտադրանք է, և անվերահսկելի օգտագործումը անցանկալի է մարսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Ընկույզը վտանգ է ներկայացնում ալերգիա ունեցողների համար:

Ընկույզի ալերգիայի նկատմամբ գենետիկ հակվածություն ունեցող մարդկանց մոտ նույնիսկ աննշան քանակությունների հետ շփումը կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել: