Քաղաքացիական պաշտպանության հրամանատարությունը կոչ է անում Գազայի գոտուց 80 կմ շառավիղի մեջ գտնվող բնակավայրերի բնակիչներին չլքել իրենց տները և մնալ ապաստարանների անմիջական հարևանությամբ:
Այս մասին հայտնում են Իսրայելում ՀՀ դեսպանությունից:
«Տեղեկացնում ենք, որ դեսպանությունն այդ տարածքներից էվակուացում իրականացնելու հնարավորություն չունի՝ ճանապարհների արգելափակման և ռազմական դրությամբ պայմանավորված այլ հանգամանքների պատճառով»,- նշված է հաղորդագրության մեջ:
0Comments