Սամվել Բաբայանը հանդիպումների մեջ է. «Ժողովուրդ»

Մանրամասներ
սամվել բաբայան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը շարունակում է Արցախում իր համար պաշտոններ որոնել. հենց նոր պաշտոն է ազատվում, որոշում է ինքնաառաջադրվել ու պատկերացնել իրեն այդ պաշտոնում:

Օրաթերթը գրել էր, որ օգոստոսի 28-ին Արցախի ԱԺ-ում նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ բավականին թեժ ու երկարատեւ քննարկում է եղել, որին մասնակցել են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը եւ Արցախի պատգամավորները: Ի թիվս անվտանգային եւ հումանիտար հարցերի՝ քննարկվել է նաեւ Արայիկ Հարությունյանի հարցը, որը վերջին օրերին Արցախի քաղաքական թոփ թեման է դարձել:

Արցախում Հարությունյանի հրաժարականի մասին խոսակցություններից ամենաշատը ոգեւորվել է Սամվել Բաբայանը. թեեւ հրաժարականի մասին ընդամենը խոսակցություններ են, ու հստակ ոչինչ դեռ չկա, բայց Բաբայանը կրկին ակտիվացել է, քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակների հետ հանդիպումներ է ունենում, այսպես ասած, արդեն դիրքավորվել է՝ որպես Արցախի նախագահ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում