Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ընկերներ և հետևողներ, հուսամ՝ ինձ չեք պիտակավորի ռուսամետության մեջ:
Լավրովի էս առաջարկը, որ նա հուլիսի 25-ին փոխանցել է Միրզոյանին, վերջինս էլ՝ Արա Հարությունյանին, ղարաբաղյան պատմության ԱՄԵՆԱՎԱՏ փաստաթուղթն է սկսած 1919թ օգոստոսի 22-ի Ղարաբաղի հայերի 7-րդ համագումարի տեքստից մինչև 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը:
Իսկ Դուք ունե՞ք արևմտյան առաջարկի տեքստ՝ լինի ԱՄՆ-ից կամ Շառլ Միշելից: Եթե կա հրապարակեք, տեսնենք Լավրովի էս տարբերա՞կն է վատ, թե արևմտյանը:
Այո, Լավրովի առաջարկը ԱՄԵՆԱՎԱՏՆ է, բայց Լավրովի հաջորդ առաջարկը կարող է ավելի վատը լինել, ինչպես 2014-ից սկսած տարբերակներն են վատանում:
Սա է դիվանագիտության չարությունը, երբ հատկապես պարտված ես, ստորացված, մեջքդ՝ ջարդված ու հույս չկա, որ առաջիկայում ուղղվելու ես:
Չեմ ասում՝ աչքներդ փակ ընդունեք Լավրովի էս տեքստը, այլ փորձեք աշխատել նաև Ադրբեջանի հետ, ինչքան էլ դժվար է: Հնարավոր է՝ երկկողմ մակարդակում Ադրբեջանը Լավրովի տեքստից մի քիչ տարբերվող տեքստի հետ համաձայնվի»:
0Comments