«Նայում էիր՝ քեֆդ բերում էին... Իսկ բաց ես թողնում գիծ, անհետանում են...». Դուլյան

Մանրամասներ

Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կարդում եմ երևանցիների բողոքները՝ այսինչ համարին 40 րոպե եմ սպասել, այնինչին՝ մեկուկես ժամ...

Ու հիշում եմ Միխայիլ Ժվանեցկու դեռ Սովետի վերջին տարիներին ասածը. «Ինչ գեղեցիկ հեռուստացույցներ ենք սկսել արտադրել, բայց միացնում ես՝ չեն աշխատում...

Եվ պետք չի միացնել...»...

Ինչ գեղեցիկ շարքերով էին կանգնած արտասահմանից բերած ավտոբուսները, լուսանկարներին նայում էիր՝ քեֆդ բերում էին...

Իսկ բաց ես թողնում գիծ, անհետանում են...

Եվ պետք չի բաց թողնել...»:

Արմեն Դուլյան