
ՀՀ նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի «բնապահպանների» ակցիայի պատճառով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Շուշի-Ստեփանակերտ հատվածում փակմանը:
«Արցախը կտրված է Հայաստանից և աշխարհից. Արցախից Հայաստան տանող միակ ճանապարհը փակել են ադրբեջանցիները: Ահա թե ինչպես է նյութականացվում Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական սպառնալիքը: Ահա թե ինչպես է մարմնավորվում ցեղասպանական միտումի նախազգուշական նշանը։ ՄԱԿ ԱԽ-ի կողմից շտապ գործողությունների ժամանակն է»,- գրել է դիվանագետը:
Անդրադառնալով այսպես կոչված «բնապահպաններին»՝ Մնացականյանը գրել է.«Զավեշտն այն է, որ ադրբեջանցի «ակտիվիստները» փակել են դեպի Արցախ տանող ճանապարհը: Հիմա նրանք ակտիվիստներ ունեն, որոնք իրենց բռնապետի կողմից բանտարկված չե՞ն։ Ի՞նչ կասեք Բաքվի ճանապարհները փակելու մասին: Իհարկե սրանք ադրբեջանական կառավարության գործակալներ են և ծպտված սադրիչներ։ Պատժամիջոց՝ Ադրբեջանին»:
0Comments