Հայաստանում Չեխիայի դեսպանն այցելել է Կոռնիձորի սահմանային հատված

Մանրամասներ

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը տեղեկացրել է, որ այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս՝՝ Կոռնիձորի հատված։

«Ես Լաչինի միջանցքում եմ։ Ցանկացա իմ աչքերով տեսնել այն վայրը, որի մասին շատ եմ լսում, ինչպես նաև հաճախ եմ խոսում ու գրում»,- գրել է դիվանագետը Twitter-ի իր միկրոբլոգում։