Կամ միասնական կերպով ինչ որ բան կկարողանանք անել, կամ էլ կդառնանք առանց պետականության միմյանց ատող հերթական ցեղը․ Ստեփան Դանիելյան

Մանրամասներ

Երկու երեւույթ կա, ինչի մասին պետք է խոսել։

1. Հանրային դաշտում մարդիկ խոսում են իրենց իմացած միակ ճշմարտության դիրքերից, բոլորին դիմելով "այ անասուններ", "այ օլուխներ", " այ նախիր" եւ այլ հաճելի դիմելաձեւով եւ նման կերպ' բոլորին, եւ ակնկալում են, որ իրենց կլսեն, կամ էլ ուղղակի փորձում են ինքնադրսեւորվել դրանով, երեւի ինչ որ կոմպլեքսներից, կամ չգնահատվածությունից ելնելով։

2. Միմյանց հանդեպ մուննաթ է' "դե գործ արեք", "դե քիչ խոսացեք", " վապշե դու ով ես" ...

Ինչ արել եմ, անվճար եմ արել, մասնավորապես, մոտ երկու տարի, Կոնցեպտուալ Հարթակի քննարկումներն ու ելույթները բացարձակապես անվճար են արվում։ Օգտակար են, թե ոչ, դա գործ անել է, թե ոչ, արդեն դուք որոշեք, բայց դա ամենօրյա աշխատանք, ժամանակ ու ջանք է պահանջում։ Դա եմ կարողացել, դա եմ արել։ Ու ոչ ոքի մուննաթ չեմ եկել, ոչ մեկից որեւէ բան չեմ պահանջել այս ընթացքում։

Օրինակ ես, ոչ Նիկոլ եմ, ոչ Մանե Թանդիլյան, ոչ էլ ԵԼՔ դաշինք, ում վրա տեղական օլիգարխներն ու բանկային ախպերությունը միջոցներ են ծախսել ու ծախսում։ Իրենց ուղղեք ձեր մուննաթներն ու պահանջները։

Հ.Գ. Նաեւ մի պարզ ճշմարտություն, ոչ մեկից փրկություն մի սպասեք, որ հյուսիսից, որ հարավից, ոչ արեւմուտքից, ոչ էլ որեւէ փրկչից, կամ միասնական կերպով ինչ որ բան կկարողանանք անել, ամեն մեկը զգալով իր պատասխանատվությունը, կամ էլ կդառնանք առանց պետականության հերթական ցեղը' միմյանց ատող ու իրարից ինչ-որ բան պահանջող։

Ստեփան Դանիելյան