Ռոնալդուն բարկացել և ջուր է ցողել օպերատորի վրա

Մանրամասներ

«Ալ Նասրի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն զայրացել է «Ալ Շաբաբի» հետ Արաբական Չեմպիոնների գավաթի հանդիպումից հետո (0-0):

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը փոխարինման է մտել 62-րդ րոպեին, իսկ 74-րդ րոպեին նրա խփած գոլը չեղարկվել է խաղից դուրս վիճակի պատճառով:

Զայրացած Ռոնալդուն խաղից հետո շշից ջուր է ցողել իրեն նկարահանող օպերատորի ուղղությամբ՝ վերջինիս հորդորելով հեռանալ: