Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ձեռք բերվել մոտ ապագայում. նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Ինչո՞ւ եմ ես այդպես կարծում, որովհետև նրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քառակուսի կիլոմետր տարածքում, որն ընդգրկում է «Ղարաբաղը» (Արցախի Հանրապետություն-Tert.am) և ութ «ադրբեջանական անկլավները» (չակերտները՝ Tert.am) Հայաստանի տարածքում։ Սա իսկապես կարևոր հայտարարություն է, որից հետո մնում է միայն այն փոխանցել թղթին և ստորագրել», - ասել է Ալիևը։
«Կարծում եմ, եթե նրանք իրականում նկատի ունեն այն, ինչ ասում են, և եթե սա հերթական քաղաքական մանևրը չէ, եթե սա գործընթացը ձգձգելու փորձի հին պատմության կրկնությունը չէ, ապա մենք կարող ենք խաղաղության պայմանագրի հասնել և ստորագրել այն մինչև տարեվերջ», - հավելել է Ալիևը:
Խոսելով Արցախի Հանրապետության քաղաքացիների մաին՝ նա ասել է, որ «նրանց իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության հիման վրա»:
«Հայերը, որոնք բնակվում են «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում» (չակերտները՝ Tert.am), կունենան նույն իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Կարծում եմ, որ դա լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին։ Եվ ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը պաշտպանում է Ադրբեջանի այս դիրքորոշումը»,- եզրափակել է Ալիևը։
Հայաստանը կարևոր հայտարարություն է արել, մնում է միայն այն փոխանցել թղթին և ստորագրել. Ալիևը մինչև տարեվերջ ակնկալում է խաղաղության պայմանագրի ստորագրում
Մանրամասներ
0Comments