Ուկրաինան, չնայած Ռուսաստանի սպառնալից հայտարարություններին, կստանա F-16 կործանիչներ։ Այս մասին հինգշաբթի Twitter-ում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«Ռուսաստանի համար միակ սպառնալիքն ուկրաինացի զինվորն է: Ահա թե ումից պետք է ամենից շատ վախենան Պուտինն ու իր շրջապատը: Ուկրաինան F-16-ը կստանա ըստ ժամանակացույցի: Ռուսաստանը դա կուլ կտա՝ չնայած Լավրովի ասածներին», - նշել է Կուլեբան:
Նրա մեկնաբանությունը հնչել է ի պատասխան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության առ այն, որ Ռուսաստանն Ուկրաինային արևմտյան F-16 կործանիչներ տրամադրումը դիտարկելու է որպես «միջուկային սպառնալիք» և «իրադարձությունների ծայրահեղ վտանգավոր զարգացման օրինակ»:
«Մենք տեղեկացրել ենք միջուկային պետություններին՝ Միացյալ Նահանգներին, Բրիտանիային և Ֆրանսիային, որ Ռուսաստանը չի կարող անտեսել այդ ինքնաթիռների միջուկային զենք կրելու հնարավորությունը»,- ասել է Լավրովը։
Ուկրաինան կստանա F-16 կործանիչները, և Ռուսաստանը դա կուլ կտա. Ուկրաինայի ԱԳ նախարար
Մանրամասներ
0Comments