
Ռուսաստանն ուկրաինական պատերազմում ունի գրեթե 99 000 զոհ: Այս մասին դեկտեմբերի 19-ին Facebook-ում հրապարակված երեկոյան տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին։
«Միայն մտածեք՝ Ռուսաստանն Ուկրաինայում արդեն կորցրել է իր գրեթե 99 000 զինվոր: Մի քանի օրից զավթիչների կորուստները կհասնեն 100 000-ի։ Հանուն ինչի՞: Մոսկվայում ոչ ոք պատասխան չունի. Եվ չեն էլ ունենա», - ասել է Զելենսկին:
Ըստ Ուկրաինայի ղեկավարի՝ «Կրեմլում մարդկանց մի խումբ չի կարողանում ընդունել սխալները և սարսափելի վախենում իրականությունից», սակայն իրականությունը, ըստ Զելենսկու, «ինքնին խոսուն է»։
0Comments