Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Բելգորոդի շրջանը․ կա զոհ

Մանրամասներ

Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Բելգորոդի շրջանի Նովոպետրովկա գյուղը․ գրում են ռուսական ԶԼՄ-ները։

Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը պարզաբանել է, որ տուժածին այդ պահին փորձել են տեղափոխել բուժհաստատություն։ Այժմ իշխանությունները տնետուն շրջանցում են գյուղում։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տեղի բնակիչը, ով որովայնի թափանցող բեկորային վիրավորում էր ստացել, մահացել է շտապօգնության մեքենայում։