«Գազել»-ների փոխարեն՝ ավտոբուսներ. գործարկվել է միանգամից 9 երթուղի

Մանրամասներ

Ավելի քան 200 «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսի փոխարեն այսուհետ բնակիչներին կսպասարկի շուրջ 100 ավտոբուս:

Հուլիսի 1-ից գործարկվել է միանգամից 9 երթուղի:

Մինչև սեպտեմբեր երևանյան երթուղիներում այլևս «գազելներ» չեն լինի:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: