Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 27-ին Կրեմլում ընդունել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին՝ Կուրբան բայրամի նախօրեին։ Նրանք քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և հատուկ ռազմական գործողության գոտում։
«Գերագույն գլխավոր հրամանատարն առանձին-առանձին խնդրեց շնորհավորել ՀՌԳ-ում ծառայող զինվորներին։ Խիզախ տղաներին մաղթեցի հաջողություններ, բարի երթ և իրենց առաջադրանքների շուտափույթ կատարում»,- գրել է Ռամզան Կադիրովն իր տելեգրամյան ալիքում։
Կադիրովը հայտնել է նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակը, հանրապետության ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը։ Նա նշել է, որ Վլադիմիր Պուտինը «մեծ հարգանքով է վերաբերվում մեր մեծ, փառահեղ ու բարեկամ երկրի մուսուլմաններին»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը РИА Новости-ի հետ զրույցում հաստատել է հանդիպման փաստը․ «Այո, եղել է»։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։
0Comments