Կրակոցներ Երևանում․ «Թոռանս ծնունդն էր, սալյուտ չկար, ես էլ հրացանով սկսեցի կրակել»․ կրակող

Մանրամասներ

Հունիսի 24-ին կրակոցներ են հնչել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քանաքեռցու փողոցի 126/4 շենքում բնակիչներից մեկը իր բնակարանի պատշգամբից մի քանի անգամ կրակոցներ է արձակել։

Նշված հասցե են մեկնել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

«Ոստիկաններին շենքի բնակիչները փորձել են մոլորեցնել՝ թե ի՞նչ կրակոց, ի՞նչ զենք, նման բան տեղի չի ունեցել, սակայն ոստիկանները, ինչպես ժողովուրդն է ասում, «այդ վայ քաղաքացիների կուտը չեն կերել» և տաք հետքերով պարզել են, որ տեղեկությունը հավաստի է»,- գրել է կայքը։

Կրակոցներ արձակելու կասկածանքով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 56-ամյա Վարդան Ա․-ին, որն «այնուհետև փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ թոռան ծնունդն է եղել, սալյուտի փող չուներ, ստիպված իր մոտ եղած որսորդական հրացանից կրակոցներ է արձակել»։