Սոբյանինը հաստատվել է որպես Մոսկվայի քաղաքապետի թեկնածու

Մանրամասներ

Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսսիա» կուսակցության նախագահությունը հավանություն է տվել կուսակցության Մոսկվայի քաղաքային կոմիտեի որոշմանը՝ Սերգեյ Սոբյանինին Մոսկվայի քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին։

Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է «Եդինայա Ռոսսիա»-ի խորհրդի փոխքարտուղար Ալեքսանդր Սիդյակինը։

Մոսկվայում քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 10-ին։