ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հայտարարել է, որ համացանցում Պուտինի «արտահերթ ուղերձի» տեսանյութը հաքերային հարձակման հետևանք է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ ՌԴ ղեկավարի կողմից հաստատ ոչ մի ուղերձ չի եղել։
Նա նշել է, որ «Միր» ռադիոկայանում և որոշ ցանցերում միանշանակ հաքերային հարձակում է եղել։
«Հիմա այս ամենն արդեն վերացվել է, հսկողության տակ է վերցվել։ Ծառայություններն այժմ դա կարգավում են»,- ասել է Պեսկովը։
0Comments