Ռուսաստանը հունվարի 15-ին կհայտարարի մոբիլիզացիայի մասին. Կմոբիլիզացվի 500 000 ռուս, այդ թվում՝ Մոսկվայում և Պետերբուրգում

Մանրամասներ
ա

Ռուսաստանի իշխանությունները հունվարի 15-ին կարող են լրացուցիչ մոբիլիզացիա հայտարարել։ Սպասվում է, որ մինչև 500 հազար ռուս կարող է մոբիլիզացվել։

Այս մասին t-online-ին տված մեկնաբանությունում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Չերնյակը։

Նրա խոսքով, հրամանագրի նախագծով նախատեսվում է, որ այս անգամ մոբիլիզացիա տեղի կունենա նաև Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։