Ռուսաստանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով լայնածավալ հարձակում են իրականացրել Կիևի և Ուկրաինայի արևմտյան շրջանների վրա: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ այս գիշեր երկրի տարածքի վրա է արձակվել իրանական արտադրության 36 «Շահիդ» ԱԹՍ, որոնցից բոլորը խոցվել են:
Ըստ հաղորդագրության՝ ռուսական ուժերը փորձել են հարվածել Ուկրաինայի արևմտյան նահանգներում գտնվող կարևոր ենթակառուցվածքների և ռազմական կառույցների:
Հիշեցնենք՝ Իրանը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանին չի տրամադրել «Շահիդ» ԱԹՍ-ներ Ուկրաինայում ռազմական գործողություններում օգտագործելու համար:
0Comments