Ամերիկացի մեծահարուստ, միլիարդատեր ներդրող Ջորջ Սորոսն անդրադարձել է այսօր մամուլում շրջանառվող լուրերին առ այն, որ ինքը մահացել է:
«Խոսակցությունները, թե ես ինֆարկտ եմ տարել, միանգամայն սուտ են։ Ես ողջ եմ և առողջ», - իր թվիթերյան միկրոբլոգում գրել է 92-ամյա Սորոսը։
Սորոսի գործունեությունը հակասական է. Միլիարդատիրոջ մասին հաճախ խոսում են որպես ֆինանսական սպեկուլյանտի, նա ակտիվորեն զբաղվում է քաղաքականությամբ. նրա միջոցները բազմիցս մեղադրվել են մի շարք նահանգներում իշխանափոխություն կազմակերպելու մեջ:
Ինքը՝ ֆինանսիստը, չի հերքում, որ իր գումարներն օգնել են, մասնավորապես, 2004 թվականին Ուկրաինայում «նարնջագույն հեղափոխությունն» իրականացնել, իսկ 2013 թվականին՝ «Եվրամայդան»։ Մի շարք երկրներում նրան մեղադրել են ներքին գործերին միջամտելու մեջ։
0Comments