Փլուզվել են այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, նորերը չեն ստեղծվել, սա է ճգնաժամը. «Новой газеты Европа»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։
«Փնտրել նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարումներ, քանի որ օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել և ինչի համար վճարել ենք Ռուսաստանին» , - նշել է Գրիգորյանը:
Հարցին, թե խոսքը 2021 թվականի հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրի մասին է, Գրիգորյանն պատասխանել է.
«Մի քանի այդպիսի պայմանագրերի մասին է խոսքը, դա միակը չէ»։
ՀԱՊԿ կազմից Հայաստանի դուրս գալու մասին խոսելիս Արմեն Գրիգորյանը նշել է.
«Այո, նման քննարկումներ եղել են և դա բնական արձագանք է», - նշել է Գրիգորյանը՝ հավելելով, որ նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանի տարածքում ադրբեջանական ագրեսիայի ժամանակ մենք ՀԱՊԿ-ից աջակցություն ենք սպասել, ինչը չի եղել։
0Comments