Բախմուտի ուղղությամբ Ուկրաինան առաջընթաց է արձանագրել

Մանրամասներ

Բախմուտի ուղղությամբ Ուկրաինան առաջընթաց է արձանագրել. ուկրաինական բանակն սկսել է մեկը մյուսի հետևից ազատագրել Ռուսաստանի օկուպացրած տարածքները: Լուրը հայտնում են տելեգրայան ալիքնեը:

Հիշեցնենք, որ օրերս «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտնել էր, որ իր մարտիկները մայիսի 10-ին կլքեն ուկրաինական Բախմուտ քաղաքը, եթե զինամթերքի պակասը չլրացվի։ Այդ մասին նա հայտնել է թելեգրամյան տեսաուղերձում։

Պրիգոժինի խոսքով՝ զինամթերքի բացակայության պատճառով վագներականների կորուստներն օրեցօր ավելանում են։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Բախմուտ քաղաքը կարևոր պաշտպանական հանգույց է Դոնբասում ուկրաինական զորքերի համար: Այն վերահսկողության տակ վերցնելը թույլ կտա հետագա հարձակողական գործողություններ իրականացնել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության խորքում։