
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մեկ ժամ տևած հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Նախագահները քննարկել են նաև Մոսկվայի որոշումը՝ անցնել ռուսական գազի մատակարարումների համար ռուբլով վճարելուն։ Մակրոնն ասել է, որ անհնար է գազի պայմանագրերի համար վճարել ռուբլով:
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և Մոսկվայի ու Կիևի միջև բանակցությունների հերթական փուլը, որը տեղի է ունեցել Ստամբուլում։ ՌԴ նախագահը խոսել է ռուս զինվորականների կողմից մարդասիրական օգնություն ցուցաբերելու և անվտանգ տարհանման միջոցների մասին, այդ թվում՝ Մարիուպոլից։ Ֆրանսիական կողմի տվյալներով՝ նախագահները եկել են այն եզրակացության, որ Մարիուպոլում մարդասիրական գործողությունն այժմ անհնար է։
0Comments