Ղրիմի մոտ ՀՕՊ ուժերը ուկրաինական բալիստիկ հրթիռներ են խոցել․ Ղրիմի ղեկավար

Մանրամասներ

Ղրիմի երկնքում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից բալիստիկ հրթիռ է խոցվել:

Telegram-ի իր ալիքում հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը։

«Ղրիմի Հանրապետության վրայով հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են բալիստիկ հրթիռը, որն արձակվել է ուկրաինական Գրոմ-2-ի կողմից: Տուժածներ և ավերածություններ չկան»,- գրել է նա։

Թարմացված տվյալների համաձայն՝ երկու հրթիռ է խոցվել։