Հայաստանի 3 ներկայացուցիչ հաղթանակ է տարել․ բռնցքամարտի երիտասարդական ԵԱ

Մանրամասներ

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 2-րդ մրցումային օրը 3 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տարել։

60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը պարտության է մատնել իսրայելցի Եգոր Նովիկովին։ 54 կգ քաշային Էրիկ Առստամյանը առավելության է հասել Մալթայի ներկայացուցիչ Դյուսոն Չեմբեռի նկատմամբ։

75 կգ քաշային Արմեն Պողոսյանը պարտության է մատնել իսրայելցի Ահմեդ Ջաբարին։

Այսօր՝ մրցումների 3-րդ օրը, Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ։