Ես մեր բոլոր թիմակիցների հետ ունեմ լավ հարաբերություններ, որևէ բան չի եղել, որ մի բան էլ հարթվեր: ՔՊ-ում բոլորն էլ իմ ընկերներն են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:
«Ես այս թիմի մասն եմ, կանգնած եմ ակունքներում և շարունակելու եմ այդպես մնալ: Ինձ անհիմն չեն կարող կպնել, նախ՝ ինձ ոչ մեկ էլ չի կպել»,- ասաց Թորոսյանը:
Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ասել է, թե մեծ ողբերգություն չէ, որ Արսեն Թորոսյանը չի հավատում պետական ապարատին, Թորոսյանը ժպիտով պատասխանեց՝ «Դե, ասել-ասել է, ինչ է եղել, խնդիր չկա»:
Հիշեցնենք, որ Թորոսյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր առողջապահության նախկին փոխնախարար, քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի դեմ հարուցված «քովիդի գործին» և գրառում արել՝ նշելով՝ «Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում կամ ինչու լավ չի աշխատում պետական ապարատը»։
0Comments