Դոլարն ու եվրոն թանկացել են

Մանրամասներ
դոլար եվրո

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 10-ին, կազմել է 394.73  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 428.64 դրամ (աճել է 0.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  510.03 դրամ (աճել է 0.31 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.47 դրամ (աճել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 391-393 դրամով, վաճառվում է 396.5-397.5 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 410-426 դրամով, վաճառվում է 431-435 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.25-4.43 դրամով, վաճառվում է 4.49-4.70 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 392 դրամով, վաճառվում՝ 396 դրամով:

Եվրոն գնվում է 422-424 դրամով, վաճառվում է 428-430 դրամով:

Ռուբլին գնվում է 4.32-4.35 դրամով, վաճառվում է 4.44-4.45 դրամով: