Ռուսական ուժերը որոշակի հաջողությունների են հասել Բախմուտում և շարժվում են դեպի քաղաքի կենտրոն. Բրիտանական հետախուզություն

Մանրամասներ

ուսական ռազմական ուժերը որոշակի հաջողությունների են հասել ուկրաինական Բախմուտ քաղաքում և, ամենայն հավանականությամբ, շարժվում են դեպի քաղաքի կենտրոն,- այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզական տվյալների զեկույցում։

Բրիտանական հետախուզության տվյալներով՝ ռուս զինվորականները գրավել են Բախմուտկա գետի արևմտյան ափը, և ամենայն հավանականությամբ, ուկրաինական բանակի մատակարարման հիմնական գծին Բախմուտկայից արևմուտք, վտանգ է սպառնում։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզական տեղեկատվության համաձայն՝ ռուսական կանոնավոր զորքերը, այդ թվում՝ դեսանտային ստորաբաժանումները, ամրացրել են տարածքը, և Ռուսաստանը արդյունավետ կերպով օգտագործում է հրետանին նշված հատվածում։

Բրիտանական հետախուզության տվյալներով՝ «Վագներ» խմբավորման եւ ՌԴ ՊՆ-ի միջեւ տարաձայնությունն ավարտվել է, եւ նրանց համագործակցությունը բարելավվել է։