Կատարի էմիրը ցանկանում է, որ Մեսսին մնա ՊՍԺ-ում

Մանրամասներ

ՊՍԺ-ն պատրաստ է ամեն ինչի, որպեսզի հարձակվող Լիոնել Մեսսին երկարաձգի պայմանագիրը։ Այս մասին, ըստ ArmSport.am-ի, գրում է Mundo Deportivo-ն՝ անդրադառնալով փարիզցիների՝ արգենտինացուն ակումբում պահելու ցանկությանը։

Կատարի էմիր Թամիմ իբն Համադ Ալ Թանին անձամբ է ցանկանում Մեսսիին տեսնել ՊՍԺ-ում։ Լեոյին պահելու համար ՊՍԺ-ն պատրաստ է բարձրացնել նրա աշխատավարձը և երկարաձգել պայմանագիրը ավելի քան մեկ տարով, ինչպես ի սկզբանե նախատեսված էր։

35-ամյա խաղացողը համոզված չէ պայմանագիրը երկարաձգելու անհրաժեշտության մեջ։

Մեսսին կարծում է, որ նման տնտեսական պոտենցիալ ունեցող ակումբը պետք է ձգտի ամեն մրցաշրջանում նվաճել բոլոր տիտղոսները, իսկ վերջին տարիներին դա այդպես չէ: