ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հայտարարել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ՝ ստեղծելով ապակայունացման վտանգ ՀԱՊԿ երկրներում։
«Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար տարիների հակասությունների արդյունքում։ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկերի պատճառով իրավիճակը հղի է լուրջ ապակայունացմամբ»,- ուրբաթ օրը ՀԱՊԿ քարտուղարության և համատեղ շտաբի ղեկավարության ընդլայնված նիստում ասել է Թասմագամբետովը։
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը մշտապես աշխատում է առկա և առաջացող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ։
0Comments